Անտուան Մելքոնյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը՝ ic.pics.livejournal.com
Նստած ես դասի ժամանակ և ձեռքդ գլխիդ տակ դրած մտածում ես։ Ուրիշի մոտ հարց կծագի.
- Տեսնես ի՞նչ է մտածում։
Բայց դու մտածում ես խորը և երկնային բանի մասին, որը աշխարհում գոյություն չունի։ Դու քայլում ես ամպերի վրայով և ամպերը աստիճանաբար պակասում են՝ ցուցադրելով քարքարոտ հողը ոտքերիդ տակ։ Դու ժայռի վրա
ես և նայում ես չորս կողմդ։ Ոչ մի մարդ չկա։ Կա գեղեցիկ ջունգլիների տեսարան։ Դու լսում ես քամու ձայնը։ «Ինչ հիանալի է»,- մտածում ես դու և միաժամանակ հասկանում, որ դու իզուր ես ծնվել քաղաքում։
Դու պիտի ծնվեիր այստեղ։ Անիծում ես մարդ արարածին, որ կործանելով հրաշքը պատրաստել է տգեղը։ Նախընտրում ես լինել մի տզրուկ կամ ճանճ, ապրել այդ դրախտային ջունգլիում, քան լինել մարդ։ Տեսնում ես ջրվեժը
և ջրի առաջացրած մառախուղը։ Հանկարծ սկսում ես մարդկային ձայներ լսել։ Դա քո դասարանցիներն են։ Քո աչքի առաջ ջունգլին ավերվում է, վերևից ընկնում են շենքեր։ Հայտնվում է ծուխը։ Այն ավերում է ամեն ինչ։
Թռչունները դուրս են գալիս իրենց բներից և փախչում, իսկ կենդանիների փախուստը լսելի է միանգամայն։ Դու տխուր դուրս ես գալիս այդ աշխարհից և նկատում, որ բոլորը քեզ են նայում։ Ուսուցչի տոնից հասկացվում
է, որ նա կրկնում է։ Նա նորից հարցնում է.
- Դու ավարտե՞լ ես, թե՞ ոչ։
- Այո, այո,- ավարտել եմ։
Եվ այս օրվանից գիտակցում ես մարդու վնասը։
Հիմա դուք ինձ հասկանու՞մ եք։ Ես ափսոսում եմ, որ աշխարհում կա մարդը։
Write a comment