Երազել, թե՞ ոչ

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ոմանք սիրում են երազել, ոմանք ասում են, որ երեխաներն են երազում, իսկ մեծերը՝ գործում, ոմանք էլ ասում են, որ երազելուց օգուտ չկա:

Ես ինքս սիրում եմ երազել: Դա օգնում է մի քանի պահ ցրվել իրական կյանքից ու ընկնել նույնիսկ ամենաանհնարին երազանքների գիրկը: Այն մարդիկ, ովքեր ժամանակ կամ հնարավորություն չունեն գնալ հանգստանալու քաղաքից դուրս, քաղաքային անցուդարձից կտրվելու համար, կարող են ճամփորդել մտքով: Իհարկե դա չի կարող փոխարինել բնությանը, բայց դե ավելի լավ է քան ոչինչը: Իմ կարծիքով միայն մանուկները չեն երազում: Երազում են այն մարդիկ, ովքեր հույսը կորցրել են և միայն երազելով են մխիթարվում: Երեխաները հիմնականում երազում են գերբնական ուժերի մասին՝ կարողանալ կարդալ մտքերը, կանգնեցնել ժամանակը, քայլել ջրի և օդի վրայով, տեղափոխվել ժամանակի մեջ, թռչել տիեզերք և այլն... Իսկ մեծերը հիմնականում երազում են լինել հարուստ, քիչ աշխատել բարձր աշխատավարձի դիմաց, ունենալ քիչ ընտանեկան խնդիրներ... Մարդիկ տարբեր բաներ են երազում կախված իրենց իրավիճակից: Հիվանդները երազում են հիվանդանոցից դուրս գալու մասին, գործազուրկները՝ աշխատանքի, աշակերտները՝ դպրոցը շուտ ավարտելու մասին: Սակայն մարդիկ հաճախ մոռանում են, որ միայն երազելով իրենց ուզածերին չեն կարող հասնել, պետք է ջանք թափել և մեր քրտինքով հասնել երազներին: Կա մի այսպիսի ասացվածք՝ լավ է տանը նստել ցանց կարկատել, քան ծովափին՝ ձկների մասին երազել։

Որոշ դեպքերում պարզապես երազելնել է լավ, զարգացնում է մարդու երևակայությունը...

Write a comment

Comments: 0