Նորայր Ասատրյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը՝ sodahead.com
Իմ կարծիքով, ազատություն չի նշանակում անել այն, ինչ խելքիդ կփչի, քանի որ անհավասարակշռված և անմտածված քայլերը բերում են քաոսի, այլ ոչ թե ազատության: Ազատությունն ամենասուրբ բանն է այս աշխարհում: Ազատությունն այն է, երբ ուզում ես խմել, խմում ես, երբ չես ուզում, չես խմում: Ազատությունն այն է, երբ ստիպված չես դերասանություն անել, դառնալ երկերեսանի, որպեսզի հարմարվես ինչ-որ կոլեկտիվի, ինչ որ մեկի: Ազատությունը մարդավայել ապրել է նշանակում: Ազատությունը պահանջում է ազնվություն, սեր, բարի կամք, հարգանք:
Ազատ լինելու համար առաջին հերթին պետք է ազնիվ լինել: Ազնվությունը ամենակարևոր բանալին է, թեև մեր աշխարհում ոչ մի դուռ չի բացում: Մինչդեռ ապրելու համար պետք են բանալիներ, որոնք կարող են դռներ բացել և ապահովել մեր վաղվա օրը: Շահադիտական նպատակներից ելնելով սիրել կամ պարտավորվածությունից ելնելով սիրելը սեր չէ, զգացմունք չէ, մտածված գործողություն է, որը ոչ մի տեսանկյունից սեր չի կարող կոչվել:
Սեր ունենալու համար առաջին հերթին պետք է ազնիվ լինել: Իսկ ի՞նչ է կամեցողությունը, դա այն է, երբ գոհանում ես քո ունեցածով և սիրտդ բավականություն է ստանում, այդ ամենից ոգեշնչված ցանկանում ես մյուսներն էլ ապրեն այն ուրախությունը, որի մեջ դու գտնվում ես: Կամեցողություն էլ համապատասխանաբար կախված է սիրուց: Իսկ եթե չկա ազնվություն, սեր, կամեցողություն, հարգանքի մասին խոսելն իմաստ չունի:
Դե, այսքանից հետո ինչպես լինել ազատ այս աշխարհում: Որքան էլ դժվար և տհաճ է գիտակցել, բայց այս աշխարհում ինչ -որ մեկի կամ ինչ- որ բանի պատճառով բոլորս ունենք սահմանափակված ազատություն: Միակ ելքն
այն է , որ մենք գծենք մեր սեփական սահմանները և այդ նեղվածքին հարմարվելով փորձենք ապրել: Ինչու նեղվածք, որովհետև մեր սրտի ուզածը անգամ հաճախ մենք չենք կարողանում պատկերացնել, էլ ուր մնաց այն
գտնենք այս սահմանափակ աշխարհի սահմանափակված սահմանների մեջ…
Write a comment