Հիշիր ուրախությունը և գնա առաջ

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Հիշողությունները օգնում են մեզ գնալ առաջ, տեսնել, որ կյանքը լավն էր և այդպես էլ կշարունակվի։ Ամեն անգամ ետ նայելուց պետք չէ տխրել, հիշիր, որ քո անցյալով պետք է հպարտանալ և հիշել ուրախությամբ։ Թեկուզ էլ չես կարող ետ բերել այդ օրերը, բայց կարող ես հիշել և դա արդեն մեծ բան է։ Շատ քչերն են հիշում իրենց անցյալի լավ օրերը և եթե դու էլ ես հիշում, պետք է անպայման չմոռանաս։ Հենց ետ նայելով է, որ ու կարողանում ես հույսով առաջ գնալ։ Հիշողություններն են, որ ապագան դարձնում են քաղցր, անմոռաց։ Չէ՞ որ մի օր ապագան էլ է դառնում անցյալ, դառնում հիշողություն։ Հիշիր ուրախությունը և գնա առաջ։

Write a comment

Comments: 0