Ավելին քան վայրկյան

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Գիշեր … միստիկ մթում թաքնված առեղծվածներ: Գիշերը քնում են մարդիկ, բայց արթնանում է մարդկանց գիտակցությունը:  Մեր գիտակցությունը ստեղծում է երազներ: Երազների միջոցով օգնում է մոռանալ կամ հիշել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան մեզ հուշում են ապագան, կամ ներկայացնում ներկան: Երազներում կարծես մեր գիտակցությունը փնտրի մեր նմանակների, սիրելի մարդկանց ու ծանոթների  գիտակցությանը: Երբ հանդիպում են միմյանց, ասում են այն ինչը չեն կարող ասել  իրականում, իսկ իրականությունում երազներից միայն մնում են քաղցր հիշողություններ: Երազներ՝ քաղցր վարկյանների ապրումներ, միջադեպեր, որոնց համար իրականությունում կկորցնեինք օրեր, շաբաթներ ու տարիներ: Երազը վայրկյան է բայց արժե միլիոն ժամեր, օրեր, ամիսներ…:

Write a comment

Comments: 0