Սեբաստացին ինձ հիացրեց

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես կարդացի  Մխիթարյան միաբանության զինանշանի մասին, ուսումնասիրելուց հետո հասկացա, թե որքան բանի մասին է խոսում այդ զինանշանը: Հավանեցի, շատ հետաքրքիր է մտածված: Ուսումնասիրելու ժամանակ նկատեցի տառեր՝  Ո.Կ.Վ.Ս., հետո փորձեցի հասկանալ, թե դրանք ինչ տառեր են: Պարզեցի, որ տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են:

Իմացա, որ Սեբաստացին շատ է սիրել կարդալ, գրքերը մի շնչով է կարդացել, իսկ անհասկանալի բառերը ուսումնասիրել է այնքան ժամանակ, մինչև լիովին չի պարզել բառի բացատրությունը: Նա անգամ այգի գնալուց էր գիրքն իր հետ վերցնում, որպեսզի ազատ ժամանակ անգործ չմնա: Իսկ «Խրատ Քարոզչաց»  նյութից իմացա Մխիթարյան միաբանության վարժարաների կանոնների և առօրյայի մասին, կանոնները շատ բազմազան էին, հիմնականում՝ կարգապահական բնույթի: Իմացա, որ Աբբահայրը ամեն մի մանրուք իր աչքով է ստուգել, ամեն անկյուն, ամեն փաստաթուղթ: Ինձ հուզեց Մխիթար Սեբաստացու խոսքը ուղղված հայ ժողովրդին: Նա  գրում էր, որ իր աշխատանքը անշահախնդիր նվիրում է  իր ժողովրդին:
«Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ» նյութը ինձ դուր եկավ, որովհետև պատմում էր Մխիթար Սեբաստացու գործունեության մասին: Ճիշտն ասած,  ինձ նմանատիպ նյութերը անհետաքրքիր են թվում, բայց կարդալով այս նյութը, միանգամից կլանվեցի:  Շատ արտասովոր իմաստությամբ ու աշխատասիրությամբ  օժտված մարդ է եղել նա: Շրջանցելով բոլորի սպասումները՝  կատարել է մի գործ, որը գնահատելու համար չկա համարժեք գնահատական: Ինձ զարմացրեց Սեբաստացու իմացական կարողությունները: Նա երբեք չի պարծեցել իր ունակություներով: Եղել է առաքինի և  համեստ: Նա ասել է, որ չի կարող հպարտանալ այն ունակություներով, որ աստված է տվել իրեն: Սեբաստացին երբեք չի սահմնանափակվել իր ունեցածով և ձգտել է ավելիին. «Մխիթար ստեղծող միտք մէ, որ իւրովին կուռճանայ, կը ծաւալի, հսկայ կը դառնայ, երբ իրեն յարմար միջավայրը կը գտնէ: Բարձր բաները հասկնալու մէջ՝  երագ, նուրբ խնդիրները հետազոտելու մէջ՝  խորունկ և սրատես, ճշմարտութեան խոսից խելամտութեան մէջ՝  կորովամիտ, իմաստները միտքը պահելուն մէջ՝ մեծ յիշողութեամբ օժտուած»:

Այ քեզ զարմանալի մարդ...
Աղբյուր` http://movsisyannune.com/tag/%D5%BD%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB/

Write a comment

Comments: 0