Սիրանուշ Ասատրյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը՝ mskh.am
Այսօր վերջապես հանդիպեցինք մեր շատ սիրելի տիկին Երանուհու հետ: Բոլորս շատ անհամբեր էինք և շատ էինք կարոտել նրան: Ներկա էին տիկին Երանուհու բոլոր ժամանակների սաները: Ներկա էր նաև տիար Բլեյանը, ուսուցիչներ, տիկին Երանուհու սաների ծնողներ, նրա հարևանուհին: Բոլորն էլ հետաքրքիր դեպքեր պատմեցին նրա մասին:
Տիկին Երանուհին մեզ պատմում էր իր մանկավարժական տարիների մասին, թե ինչպես է դասավանդել տարբեր դպրոցներում: Իսկ նրա աշակերտները երախտագիտության խոսքեր էին ասում նրան: Նայեցինք տեսանյութեր տիկին Երանուհու մասին, Թամարիկը երգեց: Վերջում մենք նրան նվիրեցինք մեր պատրաստած նվերները:
Սիրուն, հուզիչ մթնոլորտ էր:
Write a comment
Երանուհի Սանթրոսյան (Tuesday, 17 November 2015 23:36)
Շնորհակալ եմ, սիրելիներս: Ձեզ մոռանալ չեմ կարող, որովհետև իմ կյանքի մի մասնիկն եք դարձել: