Տիկին Երանուհին իմ մանկության մի մասնիկ

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես միշտ զարմացել եմ, թե ինչպես տիկին Երանուհու նման մարդիկ կարող են այդպես բարի և աշխատասեր լինեն։ Ես շատ եմ սիրում նրան, նա միշտ օգնել է ինձ։ Ես հիշում եմ իմ և Սիրանուշի ծանոթությունը 5-րդ դասարանում, տիկին Երանուհին էր մեզ ծանոթացրել։

Ես դասամիջոցին քայլում էի միջանցքով և հանկարծ նկատեցի, որ տիկին Երանուհին կանչում է ինձ ուսուցչանոց։ Ես գնացի, տեսա Սիրանուշին և իր հայրիկին: Տիկին Երանուհին մեզ ծանոթացրեց, և մինչև հիմա մենք լավ ընկերուհիներ ենք։ Ես շատ շնորհակալ եմ նրան այդպիսի մեծ ուրախություն պարգևելու համար։

Ես նաև հիշում եմ, թե ինչպես էի մոլորվում դպրոցում, երբ նոր էի եկել, և տիկին Երանուհին միշտ օգնել էր, որ գտնեմ ճանապարհը դեպի դասարան։

Նա իմ ամենասիրելի ուսուցչուհին է։ Երբ դժվարանում էի տնային առաջադրանքները անել, նա միշտ օգնում և հասկացնում էր ինձ։ Երկարօրյային խաղում էր մեզ հետ․․․

Իմ մանկության հուշերում տիկին Երանուհին մեծ տեղ ունի, և ես անչափ շնորհակալ եմ նրան իմ կողքին լինելու համար։  


Write a comment

Comments: 1
  • #1

    Երանուհի Սանթրոսյան (Thursday, 19 November 2015 09:25)

    Յուրաքանչյուրիդ գրածին չարձագանքել չեմ կարող: Գոհարիկ ջան, նուրբ, աշխատասեր աղջիկ, շնորհակալ եմ, որ այսպես մանրամասն հիշում ես: Սիրել եմ իմ գործը և փորձել եմ պատվով անել, որ հաճույք ստանամ դրանից: Ես հիմա բավարարված եմ, որ կարողացել եմ օգտակար լինել ձեզ: Դրանից լավ բա՞ն...