Մարդկային հաղորդակցության շքեղությունը

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

«Ամենամեծ շքեղությունը մարդկային հաղորդակցությունն է»,- ասել է ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերին: Գիտե՞ք, ես երկար եմ մտածել, թե ինչպես են մարդիկ հաղորդակցվում:

Ու հասկացել եմ, որ մարդիկ հաղորդակցվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկության փոխանակման միջոցով: Ընկերները կամ հարազատները գիտեն միմյանց նախասիրություններն ու հետաքրքրությունները և խոսում են այդ թեմաների շուրջ, հեռավոր բարեկամները պատմում են իրենց հաջողությունների և անհաջողությունների մասին, որը նույնպես տեղեկություն է: Փորձառու մարդը կարող է հաղորդակցվել` ներկայացնելով իր փորձը: Նույնիսկ անծանոթ մարդիկ կարող են հաղորդակցվել տեղեկատվության փոխանակման միջոցով՝  իրենց շրջապատի, միջավայրի մասին,  կամ էլ թեմաների, որոնք ամեն օր շոշափվում են շատ մարդկանց կողմից: Դրանցից են՝  քաղաքականությունը, կախվածությունը համակարգչից, եղանակի փոփոխությունները, առողջական խնդիրները, էկոլոգիական խնդիրները և այլն:

 Տարբեր բնույթի ու նախասիրությունների տեր մարդկանց հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ է տեղեկացված լինել զանազան բնագավառներից: Իսկ այն, ինչը կօգնի մեզ տեղեկացված լինել, իհարկե, հիմնականում կարդալն է: Մենք հավանաբար զգացել ենք, որ տեղեկացված կամ կյանքի փորձ ունեցող մարդու հետ զրույցը միշտ հետաքրքիր է ստացվում:

Եթե մարդկային հաղորդակցությունը մաքուր է, ուրեմն լիարժեք է: Նման դեպքերում  մարդն իրեն զգում է բավարարված, հասկացված և, ինչու չէ՞՝ նաև երջանիկ:

Write a comment

Comments: 0