Իմ սիրո երազը

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ 7-themes.com

Ես տեսնում էի քեզ։ Ախր այնքան մոտ էիր ինձ։ Ես հասկացա, որ երբեք չեմ հասնի քեզ, և սա միայն իմ սիրո երազն էր։

Մի օր ես շատ հոգնած տուն էի վերադառնում։ Դեռ պետք է տնային աշխատանք էլ անեի։ Ես սկսեցի․․․։ Հանկարծ մի լույս երևաց։ Ես չգիտեի դա ինչ էր և միայն դիտում էի։ Ես այդ լույսի մեջ քեզ տեսա։ Դու ժպտում էիր ինձ։ Ես չհավատացի, արդյո՞ք դու իմ առջև ես, արդյո՞ք ես տեսնում եմ քեզ։ Ես ուրախությունից վազեցի դեպի քեզ, բայց դու հեռացար ինձնից։ Ասես չէիր էլ տեսնում։ Այդ ժամանակ ասես մի սուր դանակ սիրտս մտավ և ես միայն դատարկություն զգացի։ Բայց դու էլի վերադարձար և այս անգամ տեսնում էիր ինձ։ Ես էլ չէի կարողանում ապրել և դու հայտնվեցիր։ Ես եկա քեզ մոտ, ուզեցի գրկել, բայց դու անհետացար։

Ես արթնացա իմ սենյակում և իմ առջև քո փոխարեն միայն գրքեր էին դրված։

Ես տեսնում էի քեզ, ախր այնքան մոտ էիր ինձ։ Ես հասկացա, որ երբեք չեմ հասնի քեզ և սա միայն իմ սիրո երազն էր։

 

Write a comment

Comments: 0