Նորայր Ասատրյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը՝ competing.com
Մտքերը շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ մարդու կյանքում։ Մտքերը կարող են դժբախտացնել, երջանկացնել, ուղղակի փոխել մարդուն: Դրա համար մտածելու ունակությունը պետք է ընդունել որպես գերբնական ուժ: Մտածելը մարդուն տալիս է գերբնական հնարավորություններ, որին մենք այնքան ենք ընտելացել, որ այն դարձել է սովորական մի բան:
Օրինակ՝ ենթադրենք բաժակի կեսը լցված է ջրով, այդ ջուրը մեր կյանքի հաջողություններն ու ձեռքբերումներն են։ Եվ մեր նպատակն է մի ամբողջ բաժակ հաջողություն և ձեռքբերում ունենալ: Եթե դու վատատես մտածելակերպի տեր մարդ ես, դու կտեսնես բաժակի այն մասը, որը դեռ ջրով լցված չէ և քեզ դժբախտ կզգաս, բայց պետք է տեսնել այն մասը, որը արդեն լցված է ջրով և երջանկանալ, շնորհակալություն հայտնել ինքդ քեզ այդ հաջողությունների և ձեռքբերումների համար:
Մենք պետք է հասկանանք, որ դժբախտությունը մեր սխալ մտածելակերպի պատճառն է միայն:
Եկեք սովորենք կառավարել մեր մտքերը, որպեսզի կարողանանք ավելի խնամքով կառավարել այն կյանքը, որը, ամենայն հավանականությամբ, մի անգամ ենք ապրում:
Write a comment