Մտքերը ցանկությունների ծառաներն են

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ crowcallingwoman.blogspot.com

Մտքերն առաջանում են ցանկություններից։ Ինչքան շատ են ցանկությունները, այնքան շատ են մտքերը։ Մտքերը ցանկությունների ծառաներն են։ Եթե դու ինչ-որ բան շատ ես ցանկանում, դու մտածում ես դրա մասին, պատկերացնում, երազում։ Հետաքրքիր է, չէ՞․ ինչքան շատ են ցանկություններդ, այնքան ստիպում են քեզ ավելի լավ և խորը մտածես քո իրականության մասին։ Մտածելով՝ դու փորձում ես իրականացնել նպատակներդ, նույնիսկ եթե դա ուղղակի երազանք է և անհնարին բան, դու այն պատկերացնում ես՝ այդպես կարողանալով չտխրել նրա համար, որ այն երբեք չի իրականանա։

Դու պետք է մտածես, նույնիսկ եթե դա մեկ օր հետո մոռանալու ես, միևնույն է, մտածում ես։ Այդ բոլոր մտքերից միայն ամենավառ հիշողություններ են մնալու, և մեծամասնությունը կապված է ցանկությունների հետ։ Հենց դա ապացուցում է այն, որ մտքերը ցանկություններից են առաջանում։ Ընդունիր մտքերդ, և թող ցանկություններդ անսպառ լինեն։

Write a comment

Comments: 0