Մեր կյանքի երեկո՝ Աշուն

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Կարծես աշունը մեր կյանքի երեկոն լինի: Հանգստություն, ներդաշնակություն․․․:


Հրաշալի են աշնան մեղմ ու սառը գույները, անձրևային եղանակը, օդը անձրևից հետո, նույնիսկ ամպամած սառը երկինքը: Աշունը իր հետ բերում է և սառնություն և տխրություն: Ինքս այս երեք ամսվա ընթացքում ավելի անտրամադիր, մտածկոտ ու ցրված եմ: Իրոք միջավայրը ազդում է ինձ վրա՝ թե լավ և թե վատ կողմերով: Կարծես եղանակը փոխի տրամադրությունս: Լավ կողմն այն է, որ բնության մի մասնիկ ես զգում քեզ, զգում ես անձրևի ամեն մի կաթիլը, քամին, մռայլ երկինքը և այն..: Միակ վատ կնղմն այն է, որ ոչ մի կերպ չես կարողանում ստափ լինել, կորցնում ես ստույգությունդ ու ընկնում ես անորոշության մեջ:

Write a comment

Comments: 0