Դու ապրում ես

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


 Նկարի աղբյուրը՝ theunboundedspirit.com

Մարդիկ գալիս են այս աշխարհ ամեն օր, նրանք մուտք են գործում այս աշխարհ երեխաների տեսքով: Նրանց տալիս են նոր անուններ, ազգանուններ, սովորեցնում են նոր լեզու, նոր ընտանեկան ավանդույթներ, բայց դա չի նշանակում, որ մարդը փոխվել է: Հոգեպես նա մնում է նույնը, ուղղակի փոխում է իր ֆիզիկական մարմինը: Կարծում եմ, որ մարդը ունի անհաշվելի շանսեր, նորից այս աշխարհ գալու համար, երբ իր հին մարմինը արդեն ծերանում է, նրա հոգին թողնելով այն, գտնում է ուրիշը և այդպիսով նորից է գալիս այս աշխարհ՝ միգուցե հին սխալները ուղղելու համար: Երբ մարդը մուտք է գործում այս աշխարհ, նրան հիվանդանոցից տանում են իր ընտանիք, որտեղ նրան ասում են, որ նա գտնվում է Երկիր մոլորակի վրա, հետո տալիս են անուն և ազգանուն, սովորեցնում են շատ ու շատ բաներ, այո իհարկե այդ ամենը շատ մեծ դեր է խաղում մարդու կյանքում, բայց այդ ամենը չպետք է խանգարի իրեն ապրել իր սեփական կյանքով՝ ստեղծելով իր կանոնները, անգամ, եթե մարդը եկել է այս աշխարհ ուղղելու անցած կյանքի սխալները: Մարդը իր ողջ կյանքի ընթացքում լսում է իր հասցեին շատ ու շատ խոսքեր, թե՛ վատ և թե՛ լավ: Մի օր նրանով հպարտանում են, ասելով, որ նա աշխարհի ամենալավն է, իսկ մի օր էլ նրանից հիասթափվում են մի սխալի համար: Երբեմն էլ մարդուն ծաղրում են: Ծաղրում են նրա համար, որ նա ունի ինչ-որ խնդիրներ արտաքինի հետ, կամ չի համապատասխանում այն չափանիշներին, որոնցով հիմա գնահատում են մարդկանց: Բայց չէ՞ որ դա մարդու ընտրությունը չի եղել: Մենք չենք ընտրում մեր ընտանիքը, լեզուն, արտաքին տեսքը և այլն: Մեզ դա տրվում է, դա Աստծո պարգևն է, ամեն մարդ ինքն իրենով մի յուրահատկություն է:

Ամեն մի երեխային իր ընտանիքում սովորեցնում են այն ամենը, ինչ համարում են ճիշտ, բայց դա չի նշանակում, որ հենց դա է ճշմարտությունը: Ո՛չ: Դա ընդամենը իրենց տարբերակն է ճշմարտության և ամեն մարդ իրավունք ունի  գտնելու ճշմարտության ի՛ր տարբերակը, որը կօգնի նրան իր ամբողջ կյանքի ընթացքում: Սակայն դա չի նշանակում, որ մարդ պետք է սահմանափակվի ճշմարտության իր տարբերակով, նա պետք է ձգտի գտնելու ճշմարտության այն տարբերակը, որը անհայտ կորել էր վաղուցվանից, իսկ, եթե նույնիսկ չհասցնի գտնել այս մարմնով, ապա աշխարհ կգա նոր մարմնով, բայց հոգով կմնա նույնը, եվ ո՞վ իմանա, միգուցե այս անգամ նրան հաջողվի գտնել ճշմարտությունը:

Write a comment

Comments: 0