Որոշումներ

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ wikihow.com

 

Մեր կյանքը հիմնված է ամբողջովին մեր որոշումների վրա: Կյանքի ցանկացած դրվագում մենք ունենում ենք միլիարդավոր որոշումների հնարավորություն: Բայց այդ միլիարդավոր որոշումներից մենք ընտրում ենք այն, ինչը պետք է կամ այն, ինչը ցանկանում ենք: Հիմնականում այն, ինչը չենք ցանկանում, պետք է լինում: Իսկ ի՞նչ է պետք, պետք է աշխատել, պետք է սովորել, պետք է, որ մարդիկ մեր մասին վատ բաներ չխոսեն, պետք է ծնվել, պետք է մեռնել, պետք է ամուսնանալ, երեխաներ ունենալ և այլն: Կյանքն է որոշում, թե ինչ է պետք: Եվ ինչքան էլ տհաճ լինի, մենք ստիպված հետևում ենք դրանց: Ուղղակի ինձ շատ խորթ է այն փաստը, որ իմ կյանքի ամենագեղեցիկ, ամենաառույգ, ամենաուժեղ, ամենաառողջ, ամենալավ տարիները պետք է տրամադրեմ սովորելուն կամ աշխատելուն: Մյուսները չգիտեմ ինչ են անելու, բայց ես մի կյանք եմ ապրելու ու ապրելու եմ այնպես, որ իմ ցանկացած խելացի, հետաքրքիր, ցանկալի, անգամ՝ խենթ որոշում չմնա ուղղակի որոշում, որպեսզի վաղը սպիտակ մազերով չարթնանամ ու չունենամ ոչ ոքի մեղադրելու իմ կյանքի լավ կամ վատ ընթացքի ու ավարտի համար: Ես վարվելու եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարելու, ես ընտրում եմ կյանքի պայծառ կողմը:

 

Write a comment

Comments: 0