Հարազատ և օտար մտքեր

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ bbc.com

Շատ մարդ կա աշխարհում, և ամեն մեկը մտածում է յուրովի։ Կան  մտքեր՝  քոնը և  ուրիշի: Արդյո՞ք կարող է միտքը լինել օտար։ Միայն անծանոթի միտքն է, որ օտար է քեզ։ Ինչքան մարդը ծանոթ է քեզ, այդքան նրա մտերքը հարազատ են դառնում քեզ համար։

Հիմա նստած մտածում եմ, թե ինչու են մարդկանց մտքերը, նախասիրությունները, բնավորությունը տարբեր։ Չկարողանալով գտնել իմ հարցի ամբողջական պատասխանը,  ես միայն կասեմ, որ նրանք ուղղակի տարբեր են ու վերջ:  

Ու, քանի որ չեմ կարող ասել, թե ինչ են մտածում ուրիշ մարդիկ, այդ պատճառով ես կասեմ, թե ինչ եմ մտածում ես։ Ամենասովորական մտքերը հիմա ինձ մոտ են։ Օտար մտքեր չեմ ուզում իմանալ:  Ինչո՞ւ գնալ ուրիշի մտքերի ետևից, եթե ունես քոնը։ Ես գիտեմ, ճանաչում եմ իմ մտքերը, կարողանում եմ տարբերել՝  որն է օտար: Իսկ հարազատ միտքը թող տարբերվի օտար մտքից։

Write a comment

Comments: 0