Երազ, աստրալ, թե՞ իրականություն

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը ՝ pp.vk.me


 

Երազը ներկայացնում է մարդու ուղեղի երևակայությունը: Այն կարող է լինել անկախ մարդու ցանկության: Օրինակ՝  երբ մարդը խորը քնած է,  անգամ այդ ժամանակ աշխատում է նրա երևակայությունը: Մարդը կարող է նստել և երազել, կարող է նաև կառավարել իր երազը: Երազի ընթացքում մարդուն կարող է հասանելի դառնալ  անհրաժեշտ տեղեկություն:

Կա նաև մի հասկացություն, որը շատ նման է երազին՝ աստրալ: Աստրալը զուգահեռ աշխարհ է, որը հասարակ մարդու աչքը չի կարող տեսնել: Այլ կերպ ասած՝ մեռյալների կամ ոգիների աշխարհն է: Այստեղ հնարավոր է հայտնվել կոմայի, կլինիկական մահվան կամ մեդիտացիայի միջոցով: Կլինիկական մահը մարդու գրեթե մահացած վիճակն է: Երբ մարդը մահանում է, ուղեղը կարողանում է մարմնին պահել  յոթ րոպե: Մարդուն կարող են փրկել յոթ րոպեում: Այդ ընթացքում մարդու հոգին դուրս է գալիս և շատերը տեսնում են իրենց կողքից: Ինձ հետ այսպիսի դեպք եղել է  սարսափելի վթարից հետո:

Մի անտեսեք ձեր երազները, շատ հնարավոր է՝  դրանք իրական են։

Write a comment

Comments: 1