Անտուան Մելքոնյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը ՝ pp.vk.me
Երազը ներկայացնում է մարդու ուղեղի երևակայությունը: Այն կարող է լինել անկախ մարդու ցանկության: Օրինակ՝ երբ մարդը խորը քնած է, անգամ այդ ժամանակ աշխատում է նրա երևակայությունը: Մարդը կարող է նստել և երազել, կարող է նաև կառավարել իր երազը: Երազի ընթացքում մարդուն կարող է հասանելի դառնալ անհրաժեշտ տեղեկություն:
Կա նաև մի հասկացություն, որը շատ նման է երազին՝ աստրալ: Աստրալը զուգահեռ աշխարհ է, որը հասարակ մարդու աչքը չի կարող տեսնել: Այլ կերպ ասած՝ մեռյալների կամ ոգիների աշխարհն է: Այստեղ հնարավոր է հայտնվել կոմայի, կլինիկական մահվան կամ մեդիտացիայի միջոցով: Կլինիկական մահը մարդու գրեթե մահացած վիճակն է: Երբ մարդը մահանում է, ուղեղը կարողանում է մարմնին պահել յոթ րոպե: Մարդուն կարող են փրկել յոթ րոպեում: Այդ ընթացքում մարդու հոգին դուրս է գալիս և շատերը տեսնում են իրենց կողքից: Ինձ հետ այսպիսի դեպք եղել է սարսափելի վթարից հետո:
Մի անտեսեք ձեր երազները, շատ հնարավոր է՝ դրանք իրական են։
Write a comment
seks telefony (Monday, 16 January 2017 04:03)
Bunsen