Հոգով երիտասարդ

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ rite2run.wordpress.com


Ինձ միշտ հետաքրքրել է, թե քանի տարեկան են մարդիկ, բայց հիմա հասկանում եմ, որ կարևորը դա չէ։ Մարդ կարող է լինել շատ մեծ տարիքով, բայց արդյո՞ք նա հոգով երիտասարդ է։ Քանի տարեկան էլ լինի մարդը, նա պետք է հետևի, որ իր հոգին գոնե մի քիչ իրենից երիտասարդ լինի։ Այդպես նա կարող է ապրել երկար և ուրախ կյանքով։ Ես չեմ ասում հիշիր մանկությունդ, այլ փորձիր լինել թեթև հոգով։ Ինչքան ուրախ և ընկերասեր ես, այնքան երիտասարդ ես հոգով։ Միշտ հիշիր, որ հոգով երիտասարդ մարդը չի մոռացվում։

Write a comment

Comments: 0