Երազանքներ

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ esperantobruselo.org

Երազանքները մեր կյանքի իմաստններն են:  Նրանց  համար կա պայքար, նպատակասլացություն․․․։ Կյանքի հետաքրքրասիրությունը պայամանավորված է հենց դրանցով:  Երբ ձգտում և իրականացնում ես մի երազանքդ՝ ստեղծվում են մյուսները:  Բայց դա չի նշանակում, որ չես գնահատում այն ինչ ունես, ուղղակի այս դեպքում կարծես կյանքում ինչ որ մի բան թերի լինի: Առանց երազանքի մարդ չի ունենա կյանքի նպատակ։ Պետք է գնալ առաջ և ամեն երազանքիդ իրականանալուց հետո, ձգտել մյուսին։

Իմ կարծիքով չկա մարդ առանց երազանքների, քանի որ չկան մարդիկ ովքեր ունեն սահմանափակ միտք:  Սա անկշտություն չէ, այլ մարդու բնազդ: Մարդը ընդունակ է ավելիին և օրեցօր ձեռք է բերում ավելին ու ավելին:

Երազանքները կարծես աստղեր են: Նրանք անթիվ են:

Write a comment

Comments: 0