Կյանքի խաղը

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Եկա, խոսեցի բարուց, բայց բարուց բացի չար էլ կա: Ամեն տեղ չէ, որ լույս է՝  խավար ու մութ անկյուններ էլ կան: Մարդկանց մի մասը դա տեսնում է, իսկ մնացածը ուղղակի տեղյակ չեն:

Բայց,  գիտե՞ք՝ ամեն մի մութ անկյունում կգտնվի մի փոքրիկ լույսի ճրագ, եթե նույնիսկ չկա՝ եղեք փայլուն և դուք կհամարվեք տեղի լույսը:  Նորօրյա իրականության լույսը համարվում է լավատեսությունը: Հիմա հիմնականում մութը համարում են խավար, իսկ խավարը՝ լույս:

Տարօրինակ է կյանքի կառուցվածքը: Կյանքի սկզբում միայն լույս ու ուրախություն է, իսկ հետո ճակատագիրը նետում է, խոցում, ցավեցնում, սպանում ու կենդանացնում՝ խաղում է իր դաժան խաղը: Իրոք, որ նման է խաղի, գնալով օրեցօր խրթին է դառնում կյանքի ճանապարհը: Ամեն մի ծանր փորձություն թուլացնում է քեզ, բայց երկրորդ անգամ նույն խաղը խաղալիս ավելի զգոն ես՝ ինչն էլ տվյալ պահին հզորացնում է քեզ:

Write a comment

Comments: 0