Մարդ, ում ես սիրում եմ

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ laslatinitas.com




Ի՞նչը կարելի է չափել տիեզերքի անսահմանության հետ: Երևի միայն մայրական սիրտը, նուրբ՝ ինչպես ձյան փաթիլը, բարի՝ ինչպես միայն մայրական հոգին կարող է լինել, դիմացկուն՝ ինչպես հայոց երկնասլաց ժայռերը: Մայրը տան հոգին է, ընտանիքի ոգին: Առանց այդ հոգու ու ոգու ընտանիքում ջերմություն լինել չի կարող: Մոր ուսերին է տան ամբողջ ծանրությունը, ինչպես կասեր մեծ բանաստեղծը՝


<<Մեր տան սյունն է մայրս>>:


Ինչքան խորանում են տարիները, այնքան իմաստուն է դառնում մայրը:

Ես միշտ զարմացել եմ՝ ինչպե՞ս է մայրս հասցնում ամեն ինչ,որտեղի՞ց է գտնում այդքան ժամանակ: Ինձ տխրեցնում է մորս աչքերի թախիծը: Երբ մեկը հիվանդ է լինում, մայրս դառնում է համակ հոգատարություն: Հոգսերի բեռը չի կոտրում մորս, նա ապրում և ուրախանում է մեր հաջողություններով, տխրում մեր անհաջողություններից: Մայրս օգնում է մեզ դժվարության պահին, խորհուրդներ տալիս: Ես հասկանում եմ, որ ոչ ոք չի կարող հատուցել մոր տված գուրգուրանքի, մայրական հոգատարության, անսահման բարության դիմաց: Երևի Աստված մայրերին հենց նրա համար էլ ստեղծել է, որ մարդը կարողանա չափել անսահմանությունը:

Սիրելի մայր, ես կաշխատեմ ինչ-որ չափով փոխհատուցել քո անվերջ չարչարանքի, տիեզերական բարության և մնացած ամեն-ամեն ինչի համար:Սիրելի մայր, միշտ խաղաղ ապրիր, և թող աչքերդ արտասվեն միայն ուրախությունից: Ամեն անգամ մամ ասելով ես զգում եմ քո ջերմությունը:…

Write a comment

Comments: 1
  • #1

    Աննա Գրիգորյան (Saturday, 17 October 2015 07:13)

    Շատ հավանեցի բրավո: