Մենք ենք տերը մեր անկախության

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ armeniaflag.facts.co



Հայ ազգը տարիներ շարունակ պայքարել է իր անկախության համար: Մեր մեծերի բաղձալի երազանքն է եղել Հայաստան աշխարհը տեսնել անկախ: Հիմա մենք հասել ենք այդ բաղձալի երազանքին: Մենք ապրում ենք ազատ,անկախ Հայաստանում: Այս տարի նույնպես սեպտեմբերի քսանմեկին տոնեցինք Հայաստանի անկախության քսանչորս ամյակը: Կատարվեց մեր մեծերի բաղձալի երազանքը, հիմա մենք ենք վայելում անկախությունը:


ՈՒ զարմանում եմ՝ որտեղից այսքան քնքշություն ու բարություն այս ժողովրդին: Սարերը մեզ վեհություն են տվել, ուժ են տվել, որ դիմանանք հավերժական արհավիրքին, հողը մեզ հոգի է տվել, արևը՝ հանճար, ջուրը ՝ թախծոտ ժպիտ: Ամեն ինչ կախարդական է հայոց: Հիմա մենք ենք տերը մեր անկախության: Մենք պետք է շենացնենք մեր երկիրը: Օրեցօր մեր երկիրը ավելի է գեղեցկանում: Ուզում եմ հզոր ,ուժեղ տեսնեմ,թող շենանան ու ավելի գեղեցկանա մեր հայոց աշխարհը: Մենք ունենք մեր հայկական հզոր բանակը: Թող կանգուն մնա հայի հոգին: Եվ ամեն հայ օգտակար լինի իր ազատ, անկախ հայրենիքի համար: Մենք քինչ ենք, սակայն մեզ հայ են ասում: Ամեն մի հայ, իրեն հայ զգալով պետք է ուրախ և հպարտ լինի: Մենք ենք տերը մեր անկախության:

Write a comment

Comments: 0