Կյանքը բումերանգ է․․․

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ lifewithoneeyeopen.com




Կյանքի մասին փիլիսոփայական մտքեր միշտել եղել են, բայց այս վերջերս նկատել եմ, որ հիմա մարդիկ ավելի շատ են սկսել մտածել կյանքի մասին: Որոշ մարդիկ կյանքը նմանեցնում են բեմի, որտեղ մենք դերասաններ ենք, իսկ որոշներն էլ կյանքը նմանեցնում են բումերանգի: Չեմ ուզում ասել, թե կոնկրետ, որ արտահայըության հետ եմ համամիտ, որովհետև ինչ-որ տեղ երկուսն էլ ունեն ճշմարտության չափաբաժին: Կյանքի վերաբերյալ լսել եմ շատ ու շատ արտահայտություններ, օրինակ`  <<Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, այլ ոչ թե կյանքում>> և այլն: Հիմա այսպես ասած <<մոդա>> է դարձել դերասանությունը կյանքում: Մարդիկ սկսել են իրար հետ շփվել միայն շահի համար, իսկ հենց այլևս շահ չեն ունենում ուղղակի դադարեցնում են շփումը տվյալ մարդու հետ: Ինչու է այդպես: Միթե աշխարհի վրա այլևս չկան բարի ու պարզ մարդիկ, մարդիկ ովքեր այս խաղը խաղում են առանց դիմակների: Կան, իհարկե կան, ուղղակի նրանք կազմում են այս խաղի փոքրամասնությունը: Նրանք այս խաղում արդեն կորցրել են իրենց հարգանքն ու պատիվը և վտարվել են <<բարձրաստիճան ու բարի>> մարդկանց կողմից: Հիմա նրանց համարում են աղբ, ոչնչություն, դրա համար էլ այդպիսի մարդիկ գտնելով իրար մնում են իրար կողքի, օգնում են իրար ու փորձում են հասկանալ, թե ինչու է կյանքը այսքան դաժան: Իսկ ինչ վերաբերվում է բումերանգին, ես նույնպես հավատում եմ այդ խոսքին: Ցանկացիր դիմացինիդ այն, ինչ կցանկանայիր ինքդ քեզ: Մենք ինքներս մեզ չենք ցանկանում ոչ մի վատ բան, սակայն մարդկանց ովքեր ավելի հաջողակ են կամ մեր կարծիքով անարդար ցանկանում ենք աշխարհի ամենավատ բաները: Ինչու: Դա էլ եմ հասկացել: Նախանձ: Բնավորության մի ահավոր գիծ, որին հանդիպելիս մարդը սկսում է ատել իրենից հաջողակին և ցանկանում նրան ամենավատը: Նախանձը սպանում է մարդուն ներսից և, երբ արդեն չի թողնում նրա ներսում ոչինչ ուղղակիորեն հեռանում է նրանից, իսկ մարդը ուշքի գալով հասկանում է, որ արդեն վաղուցվանից մենակ է ու այլևս չունի ոչ ոքի: Մարդիկ կան, որ մտածում են, թե բումերանգը չնայած ամենին նրանց կվերադարձնի միայն լավը: Դա հիմարություն է: Այո կյանքը դաժան է, դժբախտների համար անարդար, բայց նա երբեք անպատիժ չի թողնում չար մարդկանց: Եթե այսօր ցանկանում ես, որ դիմացինդ մահանա, ուրեմն հաստատ իմացիր, որ վաղ, թե ուշ այդ ցանկությունը քեզ հետ է վերադառնալու, ու դու զղջալու ես, խնդրելու ես, որ էլի ապրես, բայց քեզ չեն լսելու, որովհետև, եթե դու դիմացինիդ մահն ես ցանկանում ուրեմն դու այս աշխարհում տեղ չունես, այս աշխարհում տեղ չունեն նաև քո նմանները, բայց ափսոս նրանք շատ-շատ են, բոլորին ոչնչացնել հնարավաոր չէ…

Մարդի’կ ուշքի եկեք, ցանկացեք միմյանց միայն լավը, ու սպասեք, սպասեք ու կտեսնեք, թե այդ լավը ինչպես է ձեզ մոտ հետ վերադառնալու…


Ոգեշնչման աղբյուր` Նունե Մովսիսյանի բլոգ

Write a comment

Comments: 0