❖❖❖❖ Արժեքներ… ❖❖❖❖

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց 

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ joesjourneytolife.blogspot.com

Այս աշխարհում իսկզբանե եղել են մարդկային թանկարժեք և անփոփոխ արժեքներ. Այդ արժեքներն են որ մարդկանց զատում են կենդանիներից: Բայց բարդ կյանքի,նյութապաշտության և սխալ մտածելակերպի պատճառով այդ արժեքները խեղվել են: Բայց միշտ էլ մարդու մեջ գնահատվում են լավ արժեքները: Բայց լավ արժեքներ ունեցող մարդիկ ավելի քիչ են վատ արժեքներ ունեցող մարդկանցից: Դա նրանից է  որ մարդիկ ստիպված են խախտում արժեքները, որովհետև եթե դու ցանկանում ես ապրել լավ արժեքներով նշանակում է դու մարտահրավեր ես նետում կյանքի դժվարությունների: Այսինքն եթե դու ապրում ես առանց արժեքներ խախտելու քեզ համար ամեն ինչ դժվար է լինում: Ոչ բոլորը կարող են հաղթահարեն այդպիսզի դժվարություններ: Այսպիսով եկեք հարգենք և հասկանանք դիմացինին նախքան նրան մեղադրելը: Որքան կարող ենք պահենք մեր արժեքները քանի որ մեր արժեքներն են մեզ արժեքավոր դարձնում:

Write a comment

Comments: 0