Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Եթե հաշվեք թե կյանքում ինչ կուզենայիք անել, ապա կտեսնեք ինքներդ, որ նույնիսկ 100 տարին կյանքի տևողությունը բավարար չէ: Մի կորցրեք և ոչ մի օր: Հասարակայնության մեջ ճանաչվեք բարի և լավ մարդ, բարություն արեք ամենքին ու կնկատեք, որ ձեր կատարած բարությունը վերադառնում է ձեզ: Եղեք նպատակասլաց մարդիկ, երազեք, պայքարեք հասեք ձեր երազանքներին, իսկ հետո կնկատեք, որ արդեն ձգտել էք նրան ինչը փոքրուց երազել եք, կամ այն ինչը որոշ ժամանակ առաջ թվում էր անհնարին:
Մարդը իրոք, որ բնության հրաշքն է: Կարող է անհնարին հնարավոր դարձնել, կարող է մեկ ակնթարթում մտածել ամբողջ տիեզերքի մասին: Ոչ մի մարդ իրավունք չունի թերագնահատել ինքն իրեն քանզի չի գիտակցում թե
ինչի է իրականում ընդունակ: Վայելեք ձեր կյանքը, եղեք լավատես, ուրախ, որ ապրում եք՝ կան մարդիկ ովքեր երազում են հենց այդ կյանքի մասին:
Write a comment