Հույսի աղբյուր

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց 

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ traceepersiko.com 

Ինչքան հետաքրքիր է կյանքը, մի օրը լավն է, մյուսը՝ վատը։ Չնայած այդ հաճախակի փոփոխություններին՝ դու մնում ես ուժեղ և չես կորցնում հույսդ։ Ահա թե ինչն է կարևոր հույսը։ Մի կորցրու հույսդ, դու երբեք չես իմանա, թե վաղը ինչ է բերելու։ Երազանքներ, հույս, հավատ, ուրախություն, երջանկություն և մի քիչ էլ գժություն, առանց դրանց մենք ոչինչ ենք։ Մեզ սիրելի և հարազատ բաները մեզ հետ են միշտ, նրանք հույս են տալիս, որ վաղը լրիվ ուրիշ և ավելի լավ օր է լինելու։ Երեկվա օրը էլ ետ չի գա, ուրախացիր և հիշիր հպարտությամբ։ Ապրիր այն հույսով, որ մի օր դու էլի կտեսնես ծանոթ մարդկանց, և այդ ժամանակ ոչ թե անցյալը ետ կգա, այլ այն զգացողությունը, որն արդեն մոռանում էիր։ Հետաքրքիր է կյանքը, երբեք չես իմանա՝ վաղը ինչ կբերի։

Write a comment

Comments: 0