Մի լռիր

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց 

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝

huntingwithpixels.com


 

 

Լռում ես,

Չունես ասելու ոչինչ,

Ինչու ես աչքերդ խոնարհում․․․

Գոնե բացատրիր,

Վիճիր, համոզիր։

Մի թե այդպես են հեռանում։

 

Ոչ այդպես չեն հեռանում,

Հեռանում են գեղեցիկ,

Մայրամուտի նման նուրբ,

Հեռանում են ցավի նման անցողիկ

Կծկված օրվա տաք կրծքում։

 

Եվ բնավ էլ հեռանալով

Պարտադիր չէ ցավեցնել

Ով չգիտե, որ բախտի հետ

Անիմաստ է մրցակցել։

 

Լռում ես,

Չունես ասելու ոչինչ

Իսկ ես ուզում եմ հարցնել

Մի՞ թե կարող եմ

Օրը սարքել ժամ,

Ժամը ակնթարթ,

Անունդ սարքել տող,

Անցյալս՝ երկտող,

Կրճատել ինքս ինձ․․․

 

Ու ամեն անգամ վեր թռչել տեղից

Մենության վայրագ բութ թակոցներից։

Ոչ այդպես չեն հեռանում։

Մի շտապիր, սպասիր

Ես չեմ խեղդելու թախիծն ու կիրքը

Գինու գավաթում։

Ճշմարտությունը գինու մեջ չէ՝

Այլ արյան զարկերակում։

 

Թույլ տուր մի վերջին անգամ գավաթը ըմպել

Լցված քո բույրով,

Մի վերջին անգամ քեզնով արբել

Ու համարձակություն օձիքից կառչել,

Բախտի հետ վիճել։

Write a comment

Comments: 0