Այնպիսին, ինչպիսին ես կամ

Գոհար Հովհաննիսյան 

Ավագ դպրոց 

9-1 դասարան 

 

Նկարի աղբուր՝ vk.com

Ո՞վ եմ ես։ Մի սովորական աղջիկ, ով ունի գաղտնիքներ, ձգտումներ, ցանկություններ և երազանքներ։ Ամբողջ սրտով հավատում եմ, որ կգա այն ժամանակը երբ ես ինձ կներեմ։ Կներեմ նրա համար, որ ես երբեք չեմ փոխվի, չեմ փոխի կարծիքս, աշխարհին նայող իմ հայացքը․․․։ Մի գուցե դա առավելություն է, բայց ես այն չեմ գիտակցում։ Բայց ես հասնելու եմ նրան, ինչին այսքան ձգտում եմ։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ և ինձ հնարավոր չէ հասկանալ լիովին։ Կյանքը լիքն է անհասկանալի բաներով, և ես դրանցից մեկն եմ։ Չգիտեմ, երևի ես ամենասկզբից էլ անհասկանալի էի: Կա մտքեր, կա խորություն, կա նաև շփոթմունք: Եթե ինձ համար դժվար է, չի նշանակում, որ ես չեմ ձգտում և պայքարում լինել ուրիշների նման ազատ: Այն ազատությունը, որ ես հիմա ունեմ, դա միայն երևակայություն է: Ինչ-որ մեկը որոշել է, որ ես այսպիսին եմ լինելու: Բոլորն էլ տարբեր են իրարից: Ինչքան լավ կլիներ, եթե աշխարհում բոլորը իրար հասկանային, բայց միևնույն ժամանակ պահպանեին առանձնահատկությունը և խորհրդավորությունը:  

Ցավոք, աշխարհը չի կարող լինել այնպիսին, իսչպիսին ես եմ պատկերացնում: Բայց հիմա ես եմ, այստեղ կանգնած մտածում եմ. տարբեր եմ և ինչքան տարօրինակ: Ես չեմ փոխվելու, և շրջապատը ստիպված է լինելու ինձ ընդունել այնպիսին, ինչպիսին ես կամ, չէ որ ես ինձ... ներել եմ:

Write a comment

Comments: 0