Անավարտ թռիչք

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց 

9-1 դասարան


Ինչպես թռչուն սավառնում եմ երկնքում։ Այնքան բարձր, այնքան թեթև․․․ Զգում եմ քամուն, նա այնքան սառն է։ Թևերս լայն բացած ասես գնում եմ կյանքի խորը և երկար ուղիով։ Մտքերը շրջապատում են ինձ։ Մտածում ես երկար, բայց հետո հասկանում, որ իրականում ոչնչի մասին էլ չես մտածել։ Երկինքը դատարկ է և լուռ։ Միայն ես աչքերս փակ թռչում եմ անվերջ։ Մտածում եմ ինչքան մեծ է աշխարհը և նույնիսկ ես չեմ կարողանում վերջը գտնել։ Տեսնելով մայրամուտի վերջին շողերը ես լայն բացեցի աչքերս և հասկացա, որ աշխարհը անվերջ է իր գեղեցիկ երևույթներով։ Բայց միթե ես այդպես էլ չեմ գտնի ծայրը, և որ էլ չկարողանամ թռչել և էլ չլինի կապույտ երկինքը։ Ես գնում էի առանց դադարի՝ գիշեր ու ցերեկ, բայց ծայրը աշխարհի չեմ գտնում ես դեռ։ Նայում եմ ներքև, այնքան բան, այնքան մարդ և նրանցից ոչ ոք չի կարողանում թռչել։Միգուցե պետք չէ ուզել ավելին, չէ որ ես արդեն կարողանում եմ թռչել և ինչ կարևոր է ունի աշխարհը վերջ։ Ես իջա ներքև, անցա շատ ծառերի կողքով և կանգնեցի բարդու ծայրին։ Մտածում եմ ես դեռ,կա արդյոք իմ նման թռչուն, որ զգում է իրեն վանդակում և ուզում է ավելին, թե ես այդպիսին միակն եմ։ Պետք չէ լինել տարօրինակ և տարբերվել ուրիշներից։ Ես կվերադառնամ երամ և կլինեմ բոլորի նման։ Էլ անընդհատ չեմ մտածի և չեմ ուզի ավելին, միգուցե դա կօգնի ինձ զգալ ավելի լավ։ Թեթև աշխարհը այնքան բարձր է և այնքան գեղեցիկ, բայց թե ունի նա վերջ ես այդպես էլ չպարզեցի։ 

Write a comment

Comments: 0